Պլանշետներն Ավստրալիայի շուկայից դուրս են մղում ստացիոնար համակարգիչներն ու նոթբուքերը: Ինչպես հաղորդում է «Ռադիոմայակը», այս տարի այդ երկրում վաճառվել է 5մլն 100 հազար ստացիոնար համակարգիչ և նոթբուք, այսինքնч 13 տոկոսով ավելի քիչ, քան 2011 թ.:
Միաժամանակ, 2012 թ. վաճառվել է 2.7 մլն պլանշետ, այսինքն՝ վաճառքն ավելացել է 70 տոկոսով: Այս մասին հայտնում է IDC խորհրդատվական ընկերությունը:
Փորձագետների խոսքերով՝ ավանդական համակարգիչների վաճառքի տեմպերի նվազումը համընդհանուր միտում է: Նշվում է, որ եվրոգոտու վրա ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունը ստիպում է բիզնեսին և մասնավոր սպառողներին տնտեսել նոր տեխնիկա գնելիս, իսկ պլանշետները ստացիոնար համակարգիչներին այլընտրանք առավել էժան տարբերակ են: