Monday, 29 06 2026
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը

Ոստիկանությունը պատվեր չի՞ կատարում

Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը երեկ հարցաքննվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Տեղեկություններ կան, որ իրավապահներին պատվիրված է ուշադիր լինել ԲՀԿ-ականների նկատմամբ: Այս և այլ հարցերի շուրջ է «Առաջին լրատվական»-ի զրույցը Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ:

– Պարոն Նազարյան, այսօր քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն է հարցաքննվել ոստիկանության քննչական վարչությունում: Տեսակետ կա, որ ոստիկանությանը, իրավապահ մարմիններին ԲՀԿ-ականների հանդեպ «ուշադիր լինելու» ցուցում կա:

– Ես տեղյակ չեմ և բացարձակ նման քննության հետ ես կապ չունեմ: Ոստիկանները ոչ մի պատվեր չեն կատարում, իմացեք:

– Այսօր, սակայն, ասվում է, որ հնարավոր է այլ նոր քրգործեր հարուցվեն:

– Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինֆորմացիա չունեմ:

– Պարոն Նազարյան, Երևան քաղաքի միջոցառման ժամանակ փողոցներում, կարելի է ասել, խառնաշփոթ էր, կանգառներում ահավոր կուտակումներ էին, օրվա վերջում էլ «Մարիոթի» և Տրանսպորտի նախարարության շենքերի տանիքները հրդեհվեցին, ինչը հասարակության անվտանգության տեսանկյունից վտանգավոր երևույթ էր…:

– Չէ՛, վտանգավոր երևույթ չէր կարող լինել, տանիքների վրա լուրջ բան չկար, բացի դա` մարդիկ կային, որոնք պատրաստ էին և արագ հանգցրեցին կրակը: Մեր հետ կապված չի: Տանիքները սեփական տարածք են: Ունեն իրենց անվտանգության, հրշեջ ծառայությունները, որոնք և արեցին գործը: Էդ արկղերի հետ կապված է եղել, էդպես լուրջ բաներ չկան:

– Սակայն կարող էր չէ՞ լուրջ բան լինել, եթե մոտակայքում մարդ լիներ: Այս էլ որերորդ անգամ է` վտանգավոր երևույթներ են տեղի ունենում: Սա նշանակո՞ւմ է, որ նաև ոստիկանությունը չի կարողանում միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպել:

– Ոստիկանությունը օր օրի ավելի կատարելագործված, ավելի լավ է պատրաստված, և շատ պարզ բոլորը տեսնում են: Եթե երեկ 20 հազար մարդ կար, և անփորձանք, անվտանգ անցավ. գիտեք` ինչ էր կատարվում, եթե ոստիկանությունը կարողացավ դա կազմակերպել, ոստիկանության աշխատանքը միմիայն գովելի է: Ի տարբերություն ձեզ, ովքեր որ զանգել են, բոլորը գովել են մեր ծառայությունը: Ես ինքս եմ դրսում եղել, և անցել է շատ լավ, նորմալ, առանց որևէ միջադեպի, այնպես որ, ոստիկանությունը բարձունքի վրա է:

– Ասել է թե` հրդեհները միջադեպ չե՞ք համարում: Նաև այն, որ մարդիկ կուտակվել էին փողոցներում, չէին կարողանում տեղ գնալ:

– Բա մեծ քանակի ժողովուրդ կար, բա էդպես պետք է լինի, իհարկե: Ամբողջ հանրապետությունը եկել էր Երևան, Կենտրոնի փոքր հատվածը: Դե տոն էր, տոների ժամանակ լինում է էդպես: Դա բոլորիս տոնն էր, և բոլորը շատ ուրախ էին: Հիմա մի քիչ էլ նեղություն կարա լինի: Կարա մի ճանապարհ էլ էդպես լինի: Կարող են ոտքով քայլեն: Կազմակերպված էր նորմալ: Եկեք ընդունենք, որ շատ լավ տոն էր: Հրդեհը նորմալ չի, բայց կքննարկեն` ինչի պատճառով էր դա: Եթե որևէ լուրջ բան կլինի, արդեն նյութեր կլինեն, մեղավորներին կպատժեն: Դա մեր ծառայության հետ որևէ կապ չունի:

– Սակայն նախորդ անգամ` փուչիկների պատմության ժամանակ էլ կազմակերպիչները չպատժվեցին, պատժվեց մեկ փուչիկ փչող:

– Ո՞վ է ասում` չպատժվեց…: Դա մեր հետ կապ չունեցող բան է: Մենք հասարակական կարգ ենք պահում: Եվ մեր ոստիկանները ծառայել են գերազանց, որի համար ես շնորհակալություն եմ հայտնել, որ մեր ժողովուրդն այդ քանակի լինելով և շատ ագրեսիվ լինելով` կարողացանք ապահովել, որ ոչ մի միջադեպ չլինի:

– Պարոն Նազարյան, երբ գնացիք արձակուրդ, ասվում էր, որ հնարավոր է հետ չգաք: Փաստորեն հետ եկաք և ի՞նչ եք կարծում` որքա՞ն կշարունակեք Ձեր ծառայությունը:

– Որքան որ ղեկավարներս հարմար կգտնեն:

– Իսկ ինչպե՞ս են հիմա Ձեր հարաբերությունները Վովա Գասպարյանի հետ, ասվում էր, որ ժամանակ առաջ լարված էին:

– Սրանից լավ չի կարա լինի, ընտիր: Անկեղծ` ընտիր, շատ լավ:

– Ասել է թե` կշարունակե՞ք պաշտոնավարել:

– Իհարկե, եթե ղեկավարները գտնեն հարմար:

– Ինչպե՞ս հասկանանք Ձեր տեղակալի վերջին փոփոխությունը` երբ Ռոբերտ Մելքոնյանը փոխարինվեց Վալերի Օսիպյանով, որը նախորդից ավելի բարձր վարկանիշ չուներ, երկուսն էլ և Մարտի 1-ի դեպքերին էին մասնակցել, և այլն:

– Շատ համաչափ աճ է դա, պարոն Մելքոնյանը շատ լավ ծառայելով գնացել է թոշակի, և նրան փոխարինեց էն մարդը, որը մի աստիճան ցածր էր գտնվում, ծառայության պետն էր, և նա էլ պետք է փոխարիներ իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում