Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը գովեստի խոսքեր է հղել Միրոսլավ Քլոզեի հասցեին, ումընդամենը 3 գոլ է բաժանում Գերդ Մյուլլերի «հավերժ» ռեկորդը գերազանցելուց:
«Լացիո»-ի հարձակվողը հավաքականի կազմում խփել է 65 գոլ, ու այսօր Շվեդիայի դեմ խաղում նա հնարավորություն կունենա ավելացնել այդ քանակը:
«Ցանկացած մարզիչ ուրախ կլիներ իր թիմում ունենալ Քլոզեի պես խաղացողի: Նա մեր լավագույն ռմբարկուն է Աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում: Նա այնպիսի խաղացող է, ում մասին խոսում են նրա խփած գոլերը: Նա մեր թիմի ամենակարևոր խաղացողներից մեկն է: Եթե նա խնդիրներ չունենա, Մյուլլերի ռեկորդը երկար չի դիմանա»,- հայտարարել է Լյովը:







































