Հոկտեմբերի 15ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հյուրընկալվել է Բուլղարիայի Ազգային Ժողովում, ուր նրան ընդունեց խորհրդարանի նախագահ տիկին Ցեցկա Ցաչևան:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը և այլ բնագավառներում փոխգործակցությանը։
ՀՀ դեսպանը Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև հունագարա ադրբեջանական գործարքի արդյունքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործի ազատ արձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները նաև կարևորել են բուլղարահայ ն համայնքի դերակատարությունը երկրի զարգացման և հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման գործում։











































