Հոկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Փենսբուրգի (Փենսիլվանիա նահանգ) 48-ամյա բնակչուհին Քոլին Ռենի ԼաՌոզը, որը հայտնի է «Ջիհադ Ջեյն» և «Ֆաթիմա ԼաՌոզ» անուններով, խոստովանել է, որ դավադրություն էր նախապատրաստում այլ երկրի քաղաքացու սպանելու և ԱՄՆ FBI-ին մոլորութան մեջ գցելու համար: Այս մասին հաղորդում է NEWSru Israel գործակալությունը:
ԼաՌոզի դատավճիռը կհրպարակվի դեկտեմբերի 19-ին Ֆիլադելֆիայում: Նրան սպասվում է է ցմահ ազատազրկում:
Քոլին Ռենի ԼաՌոզը ձերբակալվել է Ֆիլադելֆիայում ուղիղ երեք տարի առաջ՝ 2009 թ. հոկտեմբերի 15-ին: Նրա դեմ մեղադրանք է ներկայացվել այն բանում, որն նա համացանցի օգնությամբ մահապարտ ահաբեկիչներ է հավաքել և օգնել իսլամիստներին ահաբեկչական ակցիաներ կազմակերպել Եվրոպայում և Ասիայում:
Հետաքննությունը պարզել է, որ ԼաՌոզը միջոցներ է հավաքել, կեղծ անձնագրեր ու տոմսեր է պատրաստել և շահիդներ հավաքագրել: Հարցաքննությունների ժամանակ «Ջիհադ Ջեյնը» խոստովանել է, որ պատրաստվում էր սպանել շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլկսին, որը մուսուլմանների վրդովմունքն էր առաջացրել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարով, սակայն հետո հրաժարավել է այդ մտադրությունից:
Մի քանի տարի առաջ Washington Post-ը գրել է, որ Քոլինը չի ավարտել միջնակարգ դպրոցը, 16 տարեկանում նա կիսատ է թողել ուսումը և ամուսնացել 32-ամյա Շելդոն «Բադդի» Բարնումի հետ, սակայն այդ ամուսնությունը երկար չի տևել: Հաղորդվում էր, որ Քոլինը նախկինում նույնպես խնդիրներ է ունեցել արդարադատության հետ, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ հասարակական կարգը խախտելու համար:
The Wall Street Journal-ը 2010 թ. գրում էր, որ Քոլին ԼաՌոզը համագործակցում է հետաքննության հետ և բացահայտ նրանց պատմում ծայրահեղականների հետ իր կապերի մասին: Թերթի տեղեկություններով, Քոլինն իսլամ է ընդունել ձերբակալությունից մի քանի տարի առաջ և սկսել իրեն անվանել « Ֆաթիմա ԼաՌոզ»:










































