Կազմակերպված հանցավոր խմբերի կողմից իրականացված գործողությունները (օպերացիա) գնահատվում են տարեկան 870 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի` թմրանյութերի և հանցավորության գերատեսչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը: Նա նշել է, որ այդ հանցավոր խմբերի գործողություններից միլիոնավոր մարդիկ են տուժում, այդ թվում` կանայք և երեխաներ, որոնք դառնում են սեքս-բիզնեսի համար մարդկանց վաճառքի զոհ,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ֆեդոտովն ավելացրել է, որ կազմակերպված հանցավորությունը բարդ և ճկուն համակարգ է, որը, որպես կանոն, գործում է այն երկրներում, որտեղ թույլ են կյանքի կոչվում իրավունքի գերակայության սկզբունքները:









































