Եգիպտոսի ֆուտբոլային ասոցացիան հետաձգել է պրեմիեր լիգայի խաղերը` անվտանգության նկատառումներով` հաշվի առնելով , որ դրանց պատճառով փետրվարի 1-ին Պորտ-Սաիդ մարզադաշտում զոհվել է 74 մարդ:
Ավելի վաղ սպորտի նախարարությունը որոշում էր կայացրել խաղերը վերսկսելու մասին, սակայն զայրացած երկրպագուները հարձակվել էին ֆուտբոլային ասոցացիայի գրասենյակի վրա` պահանջելով հետաքննությունն ավարտին հասցնել:
Չհաստատված տվյալների համաձայն՝ այդ օրը ոստիկանությունն ուղղակի չի փորձել միջամտել դեպքերին, ինչի արդյունքում էլ եղել են տուժածներ:











































