Լիբիայի մայրաքաղաքի բանտերից մեկի դատապարտվածները զանգվածային փախուստի են դիմել: Այս մասին այսօր հաղորդել են արաբական հեռուստաալիքները:
Ազատության մեջ է հայտնվել «Ալ-Ջադիդա» ուղղիչ գաղութի բանտարկյալների մեծ մասը` 100 մարդ: Թե ինչպես են նրանք փախել, դեռ հայտնի չէ:










































