WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատասխանել է Anonymous ցանցահենային շարժման ներկայացուցիչների պահանջներին, ովքեր վրդովվել էին կայքի զարգացման համար դրամ հավաքելու նախաձեռնությունից: Ասանժի նամակն այսօր հրապարակվել է WikiLeaks-ի միկրոբլոկում:
Նամակում ասվում է, որ այդ թեմայով գովազդային մեծ վահանակները բարկացնում են, սակայն այդ նպատակն էլ հենց հետապնդում էր կայքի ադմինիստրացիան: Ասանժի բառերով՝ դա հիշեցնում է այն մասին, որ ամերիկյան իշխանությունների գործողությունները, որոնք ֆինանսական արգելափակում են իրականացրել WikiLeaks-ի նկատմամբ, ուղղված են ռեսուրսի ոչնչացմանը:
Ասանժի նամակը հրատարակվել է ի պատասխան այն հայտարարությունների, որոնք հայտնվել էին Anonymous-ի ներկայացուցիչների միկրոբլոգներում: Դրանցում ցանցահենները քննադատել էին WikiLeaks-ի որոշումը:
Ավելի վաղ Anonymous-ն իր աջակցությունն էր հայտնել WikiLeaks-ին:










































