Friday, 26 06 2026
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը

Ռոմնիի հետ բանավեճի պատրաստությունները հիանալի են ընթանում. Օբամա

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում, Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքի Հոֆսթրի համալսարանում կկայանա նախագահական բանավեճի երկրորդ փուլը: Նախագահ Օբաման հայտարարել է, որ «պատրաստությունները հիանալի են ընթանում»:

Դենվերում հոկտեմբերի 3-ին կայացած հեռուստաբանավեճի մասին հարցումները ցույց են տալիս, որ Միթ Ռոմնին փաստացի հաղթահարել է այն ռեյտինգային տարածությունը, որը մինչ այդ գոյություն ուներ նրա և Օբամայի միջև: Նախագահի կողմնակիցները և հակառակորդները ենթադրում են, որ Ռոմնիի հետ երկրորդ հանդիպման ժամանակ, երբ թեկնածուները կպատասխանեն ոչ միայն հաղորդավարի, այլև հանդիստեսի հարցերին, նա կփորձի առաջ անցնել:

Անցած հանգստյան օրերին երկու թեկնածուներն էլ զերծ մնացին քարոզչական միջոցառումներից: Միթ Ռոմնին բանավեճին պատրաստվում էր իր Մասաչուսեթսի տանը, իսկ Օբաման կիրակի օրն անցկացրել է Ուիլյամսբուրգ քաղաքում: Նա միայն մի քանի րոպեով է դուրս եկել, որպեսզի ողջունի իր կողմնակիցներին: Օբաման առանց մանրամասնելու ասել է, որ բանավեճի «պատրաստությունները հիանալի են ընթանում»: Լրագրողները ներկա են եղել նախագահի հեռախոսազրույցին, որի ընթացքում նախագահն իր կողմնակիցներից մեկին խոստացել է, որ իր թիմը մնացած երեք շաբաթում վճռականորեն կգործի:

Քինգսմիլ գոլֆ-ակումբում, որտեղ կանգ էր առել Օբաման, կարելի էր նկատել նրա խորհրդատուների, ինչպես նաև սենատոր Ջոն Քերիին, ով բանավեճի փորձերի ժամանակ միշտ տանում է Միթ Ռոմնիի դերը: Անիտա Դաննը՝ Սպիտակ տան հասարկայնության հետ կապերի բաժնի տնօրենը, բանավեճի փորձերի ժամանակ Օբամայի խնդրանքով կատարում է CNN հեռուստաընկերության քաղաքական հաղորդավար Քենդի Քրոուլի դերը:

Հեմփոթենդում կայանալիք բանավեճին թեկնածուները պետք է ցույց տան իրենց անձնական հմայքը, ինչպես նաև հակափաստարկների ժամանակ վճռականություն ցուցաբերեն: Կիրակի օրը նախագահի օգնականները վստահեցրել են, որ անցած բանավեճի ժամանակ նախագահի ցուցաբերած թույլ վարքագիծն այլևս չի կրկնվի: Նա կպատասխանի հանրապետական հակառակորդի այն հայտարարություններին, որոնք իրարամերժ կլինեն կամ իրականությանը չեն համապատասխանի:

Ռոբերտ Գիբբսը՝ Օբամայի նախընտրական գլխավոր խորհրդատուն, CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ «առաջին բանավեճից հետո իջնելով բեմից՝ նախագահը հասկացել է, որ իրեն բավականաչափ աշխույժ չի դրսևորել»: Գիբբսը խոստացել է, որ այս անգամ ամերիկացի ընտրողներն իրենց առջև կտեսնեն «մարդու, ով անտարբեր չէ այն ընտրության նկատմամբ, որի առջև կանգնած է իր երկիրը»:

Էդ Գիլլեսպին՝ Միթ Ռոմնիի ավագ խորհրդականը, կասկած է հայտնել այն կապակցությամբ, թե նախագահի բանավեճային ոճի փոփոխությունը նրան կօգնի շահել այն ընտրողների սրտերը, որոնք հիասթափված են Օբամայի վարչակազմի վերջին չորս տարվա գործունեության արդյունքներից. «Նախագահը կարող է փոխել իր ոճը: Նա կարող է փոխել մարտավարությունը, սակայն նա չի կարող փոխել իր ծառայողական ցուցակը և իր ռազմավարությունը: Ահա թե ինչումն է այս ընտրությունների իմաստը»։

Առաջավոր ամերիկյան հրատարակությունները և վերլուծաբանները ենթադրում են, որ երեքշաբթի օրը Օբաման նորից ուշադրություն կհրավիրի Մասաչուսեթսի նախկին նահանգապետի այն հայտարարության վրա, թե ամերիկացիների 47 %-ը կախված է կառավարության օգնությունից և հարկեր չի վճարում, ինչպես նաև Bain Capital անձնական ներդրումային ընկերությունում Ռոմնիի, որպես ղեկավարի, գործունեության վրա:

Երեքշաբթի օրը հնարավոր են նաև Միթ Ռոմնիի հարկային հայտարարագրի թեմայի շուրջ քննարկումները: Ուրբաթ օրը Օբամայի նախընտրական շտաբը հրապարակել է մի տեսահոլովակ, որտեղ խոսվում է այն 14 %-ոց դրույքի մասին, որը Ռոմնին կիրառել է իր 2011 թվականի շահույթահարկի համար, որն էլ իր հերթին անարդար է հարյուր միլիոնավոր դոլարների սեփականատիրոջ համար:

Հեռուստաբանավեճի վերջին՝ երրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 22-ին՝ Ֆլորիդայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում