Չինաստանի արևելյան Չժենցզյան նահանգում հայտնաբերվել է քարե շարվածք՝ կազմված 9 յուրօրինակ ձվերից: Ավազաքարային, տուֆային, տիղմային հողաձուլվածքն արվել է 98-91 մլն տարի առաջ, ինչը հաստատվել է թվագրման ուրանակապարային մեթոդով: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:
Հետազոտողների ուշադրությունը նախ գրավել է ձվերի ճիշտ գնդաձև կառուցվածքը: Առավել զարմանալի է եղել դրանց կեղևի կառուցվածքը. 2,4-4 մմ ընդհանուր լայնության պարագայում, այսպես կոչված` ներքին կոնաձև շերտի հաստությունը 0,18-0,25 մմ է, ինչը կազմում է կեղևի 1/20-1/4 մասը: Հայտնաբերվել են աճի հորիզոնական գծեր: Նման առանձնահատկություններ են հանդիպել մինչ օրս հատնաբերված նմուշների մոտ, այդ իսկ պատճառով դասակարգումը պահանջոմ է ստեղծել առանձին՝ Stalicoolithidae ընտանիք:
Այդ բացահայտումը ծայրահեղ կարևոր է ոչ միայն մեզոզոյան կավճային ժամանակաշրջանում տեղի ֆաունան ամբողջապես պատկերացնելու, այլև ընդհանուր առմամբ դինոզավրերի էվոլյուցիան ուսումնասիրելու համար:










































