Ինդոնեզական ուղևորատար ինքնաթիռի օդաչուն աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ սխալմամբ վայրէջք է կատարել բոլորովին այլ օդանավակայանում:
Sriwijaya Air ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում գտնվել է շուրջ 100 մարդ, շաբաթ օրը Մեդան քաղաքից ուղևորվել էր Սումատրայի հյուսիս: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օդանավը պետք է վայրէջք կատարեր Խադանգ քաղաքի օդանավակայանում, սակայն անհայտ պատճառներով օդաչուի հրամանատարը, շփոթելով թռիչքուղիները, վայրէջք էր կատարել ռազմական ավիաբազայում՝ նշանակման վայրից 12 կմ հեռավորության վրա:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հետաքննում է կատարվածը:











































