Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 408.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.75 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.25-ով և արժի 407.91 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 409.5-410.5 դրամով, գնում՝ 405-407.5 դրամով:










































