Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսթավիի թիվ 6 բանտում հացադուլ են հայտարարել մի շարք բանտարկյալներ: Այս մասին հայտարարել է «Նախկին քաղբանտարկյալները մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ Նանա Կակաբաձեն:
Վերջինիս խոսքերով՝ բանտարկյալներ Գեորգի Գուդումիձեն և Ռուբեն Գասպարյանը, որոնք հիվանդ են թոքախտով, հայտարարում են, որ թոքախտով ու հեպատիտ C-ով հիվանդները հակացուցված դեղորայք են ստանում.
«Իսկ բանտարկյալ Վլադիմիր Գոբրոնիձեն հայտարարել է, որ ֆիզիկական ճնշում է գործադրվում իր և մյուս բանտարկյալների վրա: Հենց այդ պատճառով էլ բանտարկյալները որոշել են հացադուլ անել»: