Friday, 19 06 2026
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Հայկական օդանավի՝ Թուրքիայում վայրէջքը նորմալ է (տեսանյութ)

«Քանի որ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, թուրքական կողմի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Սիրիա թռչող հայկական բարեգործական բեռներ տեղափոխող օդանավն իջնի Էրզրումի օդանավակայանում, և այնտեղ բեռների զննում կատարվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բնական է, որ օդանավը Թուրքիայում պետք է վայրէջք կատարեր, քանի որ Թուրքիայի տարածքով թույլատրված են միայն հայկական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռները, հետևաբար բեռնատար օդանավերի թռիչքների դեպքում պետք էր հատուկ համաձայնություն ձեռք բերվեր:

«Առաջին հումանիտար թռիչքի ձգձգման պատճառը եղել է այն, որ բանակցություններ են տարվել թե՛ ընդունող երկրի հետ, որտեղ քաղաքացիական պատերազմ է, թե՛ միջանկյալ երկրի հետ, որը փաստորեն հանդիսանում է քաղաքացիական պատերազմի կողմ: Թուրքիան պահանջեց թուրքական տարածքում մի տեղ իջնել, որպեսզի բեռը զննվի` համոզվելու համար, որ այն իրոք մարդասիրական է: Հայկական կողմը դեռ չի քննարկում` դա լավ է, թե վատ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով, որ լավ են գիտակցում՝ թուրքական կողմից բարեկամական վերաբերմունք ակնկալել պետք չէ:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ի սկզբանե թռիչքային ուղին այսպես է կազմվել՝ Երևան-Էրզրում-Հալեպ: «Որևէ հարկադրանք չի եղել: Թե ինչո՞ւ է մեր որոշ լրատվամիջոցների համար մազոխիստական մոտեցումը այսքան հրապուրիչ` չեմ հասկանում. ամեն ինչ գնում է իր ծրագրով»,- ասաց նա:

Հարցին` ինչո՞ւ նախապես լրատվամիջոցներին չէր տեղեկացվել, որ դա ծրագրված է, որպեսզի աղմուկ չբարձրանար, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում էր. դա էլ սպեկուլյացիաների տեղիք կտար: Եթե մենք երկու օր առաջ հայտարարեինք, թե ինչ ճանապարհով է թռչում ինքնաթիռը, մեզ կսկսեին նույն ձևով հարցապնդումների տարափի տակ պահել»:

Ըստ նրա՝ չի բացառվում, որ անզգույշ խոսքերն ու տեղեկատվությունը կարող են վնասել ծրագիրը:

Հիշեցնենք, որ դեպի Սիրիա պարենամթերք և առաջին անհրաժեշտության դեղորայք տեղափոխող հայկական ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում՝ Էրզրումում, բեռների ստուգման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում