Թուրքական Էրզրում քաղաքում հայկական ինքնաթիռի վայրէջքը ծրագրված էր: Այս մասին հայտնել է «Էյր Արմենիա» օդային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը:
Նրա խոսքով, նախապես ծրագրված է եղել, որ Երևանից Հալեպ ուղևորվող և հումանիտար բեռ տեղափոխող օդանավը նախապես ձեռքբերված համաձայնությամբ պետք է վայրէջք կատարեր Թուրքիայում՝ բեռը ստուգելու համար: Ներկայում Թուրքիայի անվտանգության ծառայությունը խուզարկում է օդանավը:
ՀՀ ԱԳՆ-ից ԶԼՄ-ներին հայտնել են, որ վայրէջքը ի սկզբանե ծրագրված և համաձայնեցված է եղել:
Հումանիտար օգնությունը Սիրիա ուղարկվել է «Օգնիր եղբորդ» հասարակական շարժման նախաձեռնությամբ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































