Ավստրալիայի արևմտյան նահանգներից մեկի իշխանությունները հրապարակել են մանկապիղծների առաջին բաց ցուցակը: Տեղի իշխանությունների կայքում տեղադրվել են որոնվող մանկապիղծների անունները, լուսանկարները, արտաքին նկարագրությունները: Ոստիկանությունը նրանց գտնվելու մասին տեղեկություններ չունի:Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Մուտքագրելով իրենց հասցեն` ծնողները հնարավորություն կունենան իմանալու, թե իրենց բնակավայրի մոտ գրանցվե՞լ են երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր:
Մեկնաբանելով իշխանությունների այդ նախաձեռնությունը՝ որոշ իրավաբաններ մտահոգություն են հայտնել առ այն, որ հրապարակված ցուցակի մանկապիղծների հայտնաբերման և ճանաչման դեպքում ծնողների կողմից նրանց դեմ ինքնադատաստանը չի բացառվում:







































