Նոր BMW 6-Series Gran Coupe-ին բավարիական ընկերությունում նկարահանել են առանց քողարկման, որտեղ ավտոմեքենան կայանված էր սպասարկման նպատակով: Այս մասին հայտնում է amobil.ru-ն:
Նշենք, որ նոր M6 Gran Coupe-ն ստացել է թեթև համաձուլվածքից արգելակման սկավառակներ, ինչեպես նաև այլ տարրեր, որոնք ավանդական են համարվում M սերիայի համար, ինչպիսիք են՝ հայելիները, օդափոխման համակարգերը:
Նոր M6 Gran Coupe-ն հավանաբար, կվաճառվի 2014-ից: Ավտոմեքենան հագեցած կլինի 4,4 լիտրանոց V8 տուրբոշարժիչով, որն աշխատում է M6 մոդելների խցիկում:
Մեքենան ունի 560 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Այն ղեկավարվում է 7 աստիճանի փոխանցման տուփի միջոցով (M-DCT):









































