Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի և արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը Կասպյան 4-րդ նավթագազային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ 2035 թվականին Կասպյան տարածաշրջանից գազի արտահանումը կազմելու է 135 միլիարդ խորանարդ մետր.
«Այդ ծավալից Թուրքմենստանի բաժնեմասը կազմելու է 92 միլիարդ խորանարդ մետր, Ադրբեջանի բաժնեմասը՝ 35 միլիարդ խորանարդ մետր, իսկ Ղազախստանի բաժնեմասը՝ 8 միլիարդ խորանարդ մետր: Ներկայումս Կասպյան տարածաշրջանում Ադրբեջանի գազի ապացուցված պաշարները կազմում են 1.4 տրիլիոն խորանարդ մետր»: