Բոսնիա Հերցեգովինայում հոկտեմբերի 15-29-ը բնակչության և բնակելի ֆոնդի փորձնական մարդահամար կանցկացվի, որը կլինի առաջինը 1992-1995 թթ. Բոսնիական պատերազմից հետո:
Ինչպես հաղորդում Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով այս երկրի վիճակագրական գործակալության կայքը, փորձնական մարդահամարի արժեքը գնահատվում է 200 հազար բոսնիական մարկ (մոտ 100 հազ. եվրո):
Այն կանցկացվի երկրի երկու մասերում՝ Բոսնիայի Դաշնությունում և Հերցեգովինայում (մուսուլմանա-խորվաթական) և Սերբական Հանրապետությունում: Միջոցառումը տեղի կունենա մայրաքաղաք Սարաևոյի մի քանի շրջաններում և բոլոր մեծ քաղաքներում:
Փորձնական մարդահամարից հետո վիճակագրական գործակալությունը պետք է վերլուծի տվյալները և դրանք գնահատման ուղարկի Եվրոստատ:
Բոսնիա և Հերցեգովինայում բնակչության մարդահամար վերջին անգամ տեղի է ունեցել 1991 թ., երբ այն դեռ մտնում էր Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության կազմում: Մասնագետների գնահատականներով՝ վերջին տարիներին այդ տվյալները զգգալիորեն փոխվել են: Սակայն նոր հաշվարկ իրականացնել չէր հաջողվում սուր քաղաքական վերճերի պատճառով:







































