ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հրապարակել է հաշվետվություն, որի համաձայն` վերջին 4 տարիներին երկրում աշխատանքից հեռացումների քանակն ընդհանուր առմամբ ամենացածր մակարդակի վրա է, հայտնում է mignews.com-ը:
Գործազրկության նպաստի համար դիմած ամերիկացիների թիվն անցյալ շաբաթվա ընթացքում կրճատվել է 30 000-ով` կազմելով 339 000 մարդ:
Հաշվետվությունում հրապարակված տվյալներն ավելի դրական են եղել, քան կանխատեսում էին տնտեսագետները: Գործազրկության մակարդակի վերջերս իջնելը (սեպտեմբերին դրա ցուցանիշը եղել է 7,8%) վկայում է ԱՄՆ-ի աշխատանքային շուկայում դրական տեղաշարժի մասին:











































