Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, խոսել է իր՝ «Ռեալ» տեղափոխության մասին:
«Նախամրցաշրջանային լավ հանդիպումներից հետո կարծում էի, որ ամբողջ մրցաշրջանը կանցկացնեմ «Չելսի»-ի կազմում: Սակայն հիմա ես Մադրիդում եմ: Անգամ հուլիսին չէի կարող մտածել այս մասին, սակայն ֆուտբոլը լի է անակնկալներով:
Գաղտնիք չէ, որ Ժոզե Մոուրինյոն մեծ ազդեցություն է ունեցել թե՛ իմ, թե՛ իմ կարիերայի վրա: Երբ նրա կողմից հրավեր ստացա Մադրիդ, անգամ չտատանվեցի որոշում կայացնելիս: Հարկավոր էր դեռ պայմանավորվել «Չելսի»-ի հետ, սակայն ամեն ինչ կարգավորվեց:
Մոուրինյոն բացարձակապես չի փոխվել: Նա մշտապես պահանջում է ֆուտբոլիստներից լիակատար հավատարմություն ու նվիրվածություն: Նա վաղուց է փորձում նվաճել բոլոր գավաթները, որոնք խաղարկվում են: Բնությունն է նրան հաղթող որակել. դա երբեք չի փոխվի»,- Punto Pelota-ն փոխանցում է Էսյենի խոսքերը:








































