Պարզ է, որ գենը կարևոր է ինտելեկտի զարգացման հարցում: Դա նշանակում է, որ պետք է գոյություն ունենան այնպիսի գեներ, որոնք պատասխանատու են խելացի մարդկանց բազմացման համար:
Յունիոն քոլեջի հոգեբան Չաբրիսը ենթադրում է, որ ինտելեկտի գենը կարող է ի հայտ բերել մոլեկուլային հետաքրքիր ուղիներ և նեյրոնային շղթաներ:
«Ես այդ գենի որոնումն ինքնանպատակ չեմ համարում: Այնքան էլ կարևոր չէ, որ ինչ-որ գծից այն կողմ հայտնվի թվերի և տառերի հավաքածու, բայց երբ ինչ-որ բան ճշտենք այդ գենի մասին, կկարողանանք ինտելեկտը հոգեբանական աստիճանում կապել կենսաբանության հետ»,- ասում է Չաբրիսը:
Նրա խոսքով` այդ գենը ճանաչելուց հետո գիտնականները կարող են նոր հարցադրումներ անել: Օրինակ` ի՞նչ կենսաբանական համակարգերի և ուղիների մեջ են ընդգրկված դրանք, ուղեղում որտե՞ղ են արտադրվում այդ սպիտակուցները, ինչպիսի՞ն է այս գեների էվոլյուցիոն պատմությունը:
Այս ամենը մեզ կօգնի ավելի լավ պատկերացում կազմել ուղեղի աշխատանքի մասին:







































