Իրանում հերքել են, որ մասնակից են Պարսից ծոցի նավթագազային ընկերությունների նկատմամբ համակարագչային հարձակմանը, հաղորդում է ISNA-ն:
Համակարգչային հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրենը Թեհրանի դեմ հնչած մեղադրանքները` արաբական Aramco և քաթարական RasGas ընկերությունների ցանցերը կոտրելու փորձի մասին, համարել է «քաղաքական ուղղվածություն ունեցող»:
Նա պատրաստակամություն է հայտնել Իրանի անունից հարձակման աղբյուրը գտնելու գործում:
Ավելի վաղ Իրանը նաև օգություն էր առաջարկել կիբեռանվտանգության ուժեղացման հարցում տարածքային նավթարդյունահանող և գազարդյունահանող ընկերություններին:
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախկին լրտեսական ծառայության աշխատակիցները հայտարարել են իրանցի հակերների հնարավոր մասնակցության մասին Պարսից ծոցի կազմակերպությունների վրա հարձակում գործելու գործում:











































