Կիևում կիրակի օրը տեղի է ունեցել ուկրաինական ապստամբական բանակի 70-ամյակին նվիրված քայլարշավ, որին մասնակցելու համար հավաքվել էին «Ազատություն» ազգայնական միավորման հազարավոր կողմնակիցներ:
Վլադիմիրյան փողոցով դեպի Սոֆիայի տաճարի հրապարակ շարժվող մասնակիցներին պաշտպանում էին ոստիկանության ուժերը:
Ուկրաինական ապստամբական բանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հանդեպ վերաբեմունքը շարունակում է մնալ ամենացավալի գործոններից մեկը, որը բաժանում է Ուկրաինայի ներկայիս հասարակությանը:










































