ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից«Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող հրապարակում ներկա են գտնվել մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը՝ քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերականացված ներկայացմանը:
Հանրապետության ղեկավարն այսօր կմասնակցի «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում մայրաքաղաքում կազմակերպված այլ միջոցառումների ևս:











































