Հալեպի պատմական կենտրոն ներթափանցելով` այսօր գրոհայինների խումբը գրավել է Մեծ Օմեյդի մզկիթին հարակից շրջանը: Այդ պատմական միջնադարյան հուշարձանի մոտ կատաղի մարտեր են ընթանում, հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը: Բանակային հատուկջոկատայինները արգելափակել են Հին քաղաքի մզկիթին հարակից թաղամասերը:
Դամասկոսում Մեզզա պողոտայում երկու ուժգին պայթյուն է որոտացել. քաղաքի նորաոճ թաղամասի սրճարաններից մեկի մոտ մի ականապատված ավտոմեքենա է պայթել: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հենց այդ թաղամասում ծայրահեղականները հաշվեհարդար են տեսել անկախ «Ազմինա» հրատարակչության լրագրողի հետ, ում մեքենայում պայթուցիկ սարք էին դրել: Լրագրողը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:










































