Շոտլանդացի փրկարարները ստիպված են փրկել այն գեր մարդկանց, ովքեր չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել տան մեջ: Ժամանակ առ ժամանակ դժբախտները մնում են դռների արանքում, լոգարանում, ընկնում են անկողնուց և բազկաթոռներից:
Նմանատիպ դեպքերի կանչեր են լինում գրեթե շաբաթը մեկ անգամ: 2007-ին գրանցվել է նմանատիպ 224 դեպք:
Հաճախ փրկարարները ստիպված են լինում նրանց բարձրացնելու համար հատուկ սարքավորումներ կիրառել` հաղորդում է Raut.ru-ն:
Հավելենք, որ ճարպակալումը նկատելի է Շոտլանդիայի ոչ միայն մեծահասակների, այլև երիտասարդների շրջանում:






































