Մասնագետները նշում են, որ ավելի հաճախակի են այն դեպքերը, երբ մարդիկ դեպրեսիայի են ենթարկվում աշխատավայրում մեծ լարման հետևանքով: Ըստ հոգեբանների` այդ խնդրից անհնար է միայնակ գլուխ հանել: Գործատուն պետք է հոգ տանի իր աշխատակիցների հոգեկան առողջության մասին, նաև աշխատակազմում հոգեբան ունենա:
Մասնագետների կարծիքով` գործատուի համար այդ քայլը հեշտ չի լինի, սակայն դա մեծ օգուտ կտա ընկերությանը, քանի որ սթրեսի մեջ գտնվող աշխատակիցները չեն կարող լիարժեք կատարել իրենց պարտականությունները:
Հարկ է նշել, որ կլինիկական դեպրեսիայի դրսևորումներ են համարվում անպետքության զգացումը, տխրությունը, նյարդայնությունը, ինչպես նաև հետաքրքրության բացակայությունը, քաշի և ախորժակի կորուստը:











































