Մավրիտանիայի նախագահ Մոհամմեդ Ուլդ Աբդել Ազիզին, որը երեկ հրազենային վնասվածք էր ստացել, բուժման նպատակով տեղափոխում են Ֆրանսիա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Մավրիտանիայի նախագահին մոտ աղբյուրին:
Գործակալության տվյալներով` Աբդել Ազիզին Ֆրանսիա կտեղափոխեն այսօր հատուկ օդանավով:
Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, Մավրիտանիայի նախագահը հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ զինվորական պարեկը երկրի մայրաքաղաք Նուակշոտում պատահաբար կրակ էր բացել նախագահի ավտոշարասյան ուղղությամբ:
Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքից 40 կմ հյուսիս, երբ նախագահը վերադառնում էր աշխատանքային այցից: Reuters-ի փոխանցմամբ` վնասվել է նախագահի ձեռքը: Երկրի կապի նախարարը միջադեպից հետո հայտարարել էր, որ նախագահի կյանքին վտանգ չի սպառնում:










































