Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Էրեբունի-Երևան»-ը Կարեն Դեմիրճյանի տոնն է

Հատված Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գրքից:

Մի շարք անտեղյակ մարդիկ կարծում են, որ այս տոնը առաջին անգամ անց է կացվել 1968 թվականին՝ Ա. Ե. Քոչինյանի օրոք, այդ պատճառով էլ անհրաժեշտ եմ համարում ճշտել փաստը: 1968 թ. լրացավ Երևանի հիմնադրման 2750-ամյակը և տոնը նվիրված էր այս հոբելյանին: Հանդիսությունները տևեցին մի քանի օր, անցան բարձր կազմակերպվածությամբ, տարբեր երկրներից եկած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ դրվեց «Էրեբունի» թանգարանի հիմքը, կից փողոցը անվանվեց էրեբունի, Լենինի հրապարակին հարող պուրակում վեր խոյացան 2750 նրբաշիթ գեղեցիկ շատրվաններ: Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը մայրաքաղաքին նվիրեց Պարույր Սևակի խոսքերով գրված «Էրեբունի-Երևան» հրաշալի երգը: Թողարկվեցին հոբելյանին նվիրված բազմաթիվ հուշանվերներ, որոնցից մեր կենցաղ մուտք գործեց և հաստատուն տեղ գտավ «էրեբունի» գորգը: Սակայն տոնակատարությունները մեկանգամյա բնույթ ունեին, քանի որ նվիրված էին հոբելյանական կոնկրետ տարեթվի՝ Երևանի 2750 ամյակին։ Եվ դրանով ամեն ինչ ավարտվեց:

80-ականների սկզբին Կարենին և ինձ հրավիրեցին Վրաստան՝ մայրաքաղաքի Թբիլիսոբա տոնին: Ես չկարողացա մեկնել, որովհետև դա համընկավ իմ Իսպանիա մեկնելու հետ: Միությունում առաջին անգամ էր կազմակերպվում տուրիստական ուղևորություն հիշյալ երկիր, որը իմ սերնդի մարդկանց համար, սկսած դպրոցական նստարանից, ռոմանտիկայի, էկզոտիկայի լուսապսակով էր պատված, Կարմենի և Դոն Կիխոտի երկիրը մարմնավորում էր բոլոր անսովորը, վառը: Այդ հնարավորությունը բաց թողնել չէի կարող, և Լենինգրադի սովորական տուրիստական խմբի կազմում մեկնեցի Իսպանիա, իսկ Կարենը՝ Թբիլիսի: Երբ Թբիլիսիում նրան հարցրել էին, թե ինչու է առանց կնոջ եկել, Կարենը իրեն հատուկ հումորով պատասխանել էր. Ես նրան հատուկ առաքելությամբ Իսպանիա եմ գործուղել, պարզելու՝ իսկապե՞ս բասկերը վրացիներին ազգակից ճյուղ են»:

Կատակը կատակ, բայց վրացիներն արդեն երկար տարիներ համառորեն փորձում են ապացուցել, որ բասկերը նույն վրացիներն են: Ես այս մասին գրում եմ ոչ պատահականորեն: Իրոք, բասկերը ժողովուրդ են, որ մինչև օրս փաստորեն ուսումնասիրված չեն: Հայտնի չէ որտեղից և ինչպես են նրանք հայտնվել Պիրենյան թերակղզում, ինչո՞ւ նրանց լեզուն, սովորույթները, բարքերր խստորեն տարբերվում են Իսպանիայում գոյություն ունեցողներից: Վերջին տարիներին Իսպանիայում՝ ինչ որ կենտրոնում հետազոտություններ են կատարում, փորձելով ապացուցել բասկերի հայկական ծագման փաստը: Որպես ապացույց բերվում են բառարմատների բազմաթիվ նույնություններ: Իմ ձեռքն է ընկել նաև մի ոչ մեծ բառարան, որում զարմացնում է բասկերեն և հայերեն մի շարք բառերի նույն հնչողությունը: Անկախ այն բանից, թե այդ վիճելի հարցը տուրք է ազգային սնոբիզմին կամ ունի իրական հիմք, հետազոտությունների արդյունքները հետաքրքրում են և՛ մեզ, և՛ վրացիներին:

Վերադառնալով թբիլիսյան տոնակատարություններից` Կարենն ասաց. «Վրացիներն ունեն իրենց մայրաքաղաքի տոնր՝ Թբիլիսոբան, իսկ մենք, չնայած պարծենում ենք, թե Երեանը աշխարհի ամենահին քաղաքներից է, սակայն տոն չունի: Իսկ ավանդական տոները միավորում են մարդկանց, սեր, պատասխանատվության զգացում արթնացնում հարազատ քաղաքի նկատմամբ, ցանկություն՝ մայրաքաղաքն ավելի լավ և գեղեցիկ դարձնել:

Որոշ ժամանակ անց նա խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին հանրապետության ստեղծագործական մտավորականության նշանավոր ներկայացուցիչներ՝ Հրաչյա Ղափլանյան, Էդգար Հովհաննիսյան, Էմմա Ծատուրյան, Գ. Ամիրյան, Ա. Ասլամազյան, Ե. Ղազանչյան, Ֆ. Արամյան և ուրիշներ: Կարենը առաջարկեց նրանց համատեղ ուժերով ստեղծել թատերականացված համազգային տոն՝ Էրեբունի-Երևան անվանումով, և այդ տոնը դարձնել ավանդական, որպեսզի ամեն տարի Երևանը և հանրապետությունը նշեն այն: Նա միաժամանակ առաջարկեց որպես տոնի լեյտմոտիվ վերականգնել Էդգար Հովհաննիսյանի՝ այդ ժամանակ արդեն համարյա մոռացված «Էրեբունի-Երևան» երգը: Այնպես որ, տոնի ստեղծմանը մասնակից ժամանակակիցներն արդարացիորեն համարում են, որ «Էրեբունի-Երևան» տոնը Կարեն Դեմիրճյանի տոնն է: Գաղափարը բոլոր ներկաներին ոգևորեց, և սկսվեցին տոնին նախապատրաստվելու աշխատանքները: Արևելյան Եվրոպայից բերվեցին շարժական տրիբունաներ, ավտոբուս-ստուդիաներ՝ սարքավորված ուժեղացուցիչներով, սկսեցին զգեստները կարել և այլն:

Էրեբունի-Երևան տոնակատարության առանձնահատկությունն այն էր, որ մեկ տոնի շրջանակում կազմակերպվում էին բազմաթիվ առանձին, ինքնուրույն տոներ՝ «Քաղաքի ծննդյան տոն», «Բարեկամության տոն», «Աշխատանքի և փառքի տոն», «Բնակարանամուտի տոն», «Ծաղկի տոն», «Պոեզիայի տոն», «Երգի տոն» և այլն, և այլն:

Այս տոներից յուրաքանչյուրն ուներ իր ղեկավարը, որը միաժամանակ և՛ սցենարիստն էր, և՛ ռեժիսոր-բեմադրիչը: Այսպես. «Քաղաքի ծննդյան տոնի» ղեկավարը ե կազմակերպիչը Հրաչյա Աշոսլյանն էր, «Փառքի և աշխատանքի տոնինը»՝ Երվանդ Ղազանչյանը, «Բարեկամության տոնինը»՝ Մ. Սիմոնյանը ե այլն: Էրեբունի-Երեան տոնի գլխավոր ռեժիսորը Հրաչյա Ղափլանյանն էր, գլխավոր բալետմեյստերները՝ Ազատ Ղարիբյանր և Վանուշ Խանամիրյանը, գլխավոր խորմեյստերը՝ Էմմա Ծատուրյանը, ձայնային օպերատորը և ձայնային ռեժիսորր՝ Ֆելիքս Արամյանը և այլք: Սկզբից էլ որոշվել էր տոնը նշել ամեն տարի, հոկտեմբեր ամսի երկրորդ կիրակի օրը, որովհետև եղանակի տեսության ծառայության տևական դիտարկումների տվյալներով՝ այդ օրերին Երևանում լինում են պայծառ, արևոտ օրեր:

Առաջին իսկ տարին տոնը վերածվեց համաժողովրդական տոնախմբության: Բանաստեղծները կարդում էին իրենց նոր ստեղծագործությունները, կատարվում էին նոր երգեր: «Փառքի և աշխատանքի տոնին» կազմակերպվում էին հայրենական արտադրության ապրանքների լավագույն նմուշների, կիրառական արվեստի լավագույն գործերի և այլ աշխատանքների ցուցահանդեսներ: «Բնակարանամուտի տոնին» նորապսակներին հանդիսավոր պայմաններում հանձնում էին նոր բնակարանների բանալիներ, «Ծաղկի տոնին» ցուցադրվում էին խնամքով աճեցված նոր տեսակի բույսեր, ծաղիկներ, գեղեցիկ ձևավորված հերբարիումներ: Մտավորականության և աշխատավորության առավել արժանի ներկայացուցիչներին շնորհվում էին «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչումներ: Առաջին պատվավոր քաղաքացիները դարձան Վիկտոր Համբար- ձումյանը, գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանը, «Նաիրիտ» ա/մ բանվոր, սոցիալիստական աշխատանքի հերոս Սուրեն Պետրոսյանը: Ղեկավարությունը և ժողովուրդը միասնաբար և հանդիսավորապես նշում էին մայրաքաղաքի օրը: Թեև քաղաքի շրջաններից մեկում բոլորի համար մատչելի առատ սեղաններ էին բացվել՝ խորովածներով, խմիչքներով և ազգային այլ ուտեստներով, սակայն րնդհանուր խնջույքներ չէին լինում, հարբածներ չկային: Մարդկանց սեղանները չէին հետաքրքրում, նրանց հետաքրքրում և միավորում էին իրենց քաղաքի հանդեպ ունեցած հպարտությունը, տոնի հոգևոր և էսթետիկական կողմը:

Կարենն ուշադրությամբ հետևում էր հանդիսություններին, շրջում էր տոնահանդեսների բոլոր վայրերում, ստուգում, որ դրանք անցնեն բարձր կազմակերպվածությամբ, և ժողովուրդը ի սրտե ուրախանա: Այդ շրջագայությունների ժամանակ անմիջականորեն շփվում էր, զրուցում ժողովրդի հետ, զբոսնում էր, հետաքրքրվում նրանց առօրյայով, իսկ մարդիկ իրենց հերթին նրան ընդունում էին ջերմ և բարեկամաբար: Առաջին տոնակատարությանը, երբ Բանվորի արձանի մոտ ժողովուրդը շրջապատեց Կարենին, նա ստուգելու համար, թե ժողովուրդը ինչ կարծիք ունի տոնի մասին, դիմեց նրանց. «Որոշել ենք տոնը կատարել ոչ թե ամեն տարի, այլ երկու տարին մեկ: Դուք ի՞նչ կարծիքի եք»: Բոլոր հավաքվածները միաձայն ընդդիմացան, պահանջելով ամենամյա տոնակատարություններ, ինչը լավագույնս վկայում էր տոնակատարության հաջողության մասին: Էրեբունի-Երևան տոնը կատարվում էր ամեն տարի՝ հինգ տարի շարունակ՝ մինչև 1987թ.:

Տոնակատարության հետ կապված հիշում եմ մեր ուղևորությունր Բելգիա, որի ժամանակ մենք եղանք Բրյուսելից ոչ հեռու գտնվող Բենշ քաղաքում: Այս ոչ մեծ վալոնյան քաղաքը գտնվում էր շատ գեղատեսիլ վայրում (բնակչությունը այն ժամանակ մի փոքր գերազանցում էր 40000-ը) և հայտնի էր որպես եվրոպական կառնավալների հնագույն կենտրոն: Կառնավալի գլխավոր գործող անձը՝ ժիլը (խեղկատակ, ծաղրածու), հագնում է փայտե ծանր ոտնամաններ և կրում հսկայական ցիլինդրաձև ծղոտե գլխարկ՝ 10-12 կգ քաշով: Ձախ ձեռքում ժիլը կրում է նարինջներով լի զամբյուղ: Գիշերվա ժամը 4-ին՝ կառնավալը սկսվելու պահին, գլխավոր ժիլը դուրս է գալիս փողոց: Նրա ոտնամանների թակոցները և տաբատի գոտուց կախված զանգակների զնգոցները ծանուցում են կառնավալի սկիզբը: Տներից դուրս են վազում և միանում նրան ուրիշ ժիլեր: Նրանք երեխաներին նարինջներ են բաժանում կամ դրանք նետում են պատուհաններին (նարնջի հարվածր համարվում է երջանիկ ապագայի, հաջողության նախանշան): Երեք օր շարունակ քաղաքը պարում և ուրախանում է տարբեր քաղաքներից ժամանած բազմաթիվ հյուրերի հետ միասին: Քաղաքացիները շատ էին հպարտանում իրենց տոնով: Կառնավալի բոլոր ծիսակարգերը, ինչպես նաև երգերը, պարերը, հագուստները խնամքով պահպանվում են և վտխանցվում սերնդեսերունդ: Քաղաքում հիմնադրվել է ժիլի թանգարան, որտեղ ցուցադրվում է այն ամենը, ինչը կապված է կառնավալի հետ: Քաղաքում գործում են բազմաթիվ արհեստանոցներ՝ փայտե սաբոներ, հագուստներ և գլխարկներ պատրաստելու համար: Քաղաքը, փաստորեն, ապրում է կառնավալից ստացված եկամուտով: Մեզ պատմեցին, որ կառնավալի բազմադարյան (XVI դարից սկսած) պատմության ընթացքում ժիլը միայն մեկ անգամ է հեռացել հարազատ վայրերից, երբ 1957 թ. մասնակցելէ երիտասարդության և ուսանողների փառատոնին՝ Մոսկվայում:

Լսելով այս պատմությունները, այցելելով ժիլի թանգարան՝ Կարենն ասաց. «Ինչո՞ւ մեզ մոտ չի կարող լինել համընդհանուր ուրախության այդպիսի տոն: Ինչո՞ւ մեր ժողովուրդը չի կարող հպարտանալ իր ավանդույթներով: Չէ՞ որ ոչ մի բան այնպես չի համախմբում մարդկանց, ինչպես ավանդույթները, միասնական տոնակատարությունները:

Նորից ինչ-որ բան է մտածել՝ անցավ մտքովս: Իրոք, այդպես էր: Վերջին երկու տարին Էրեբունի-Երեան տոնն ավարտվում էր կառնավալով: Իհարկե, դա հեռու էր բրազիլական կամ վենետիկյան կառնավալներից, սակայն համընդհանուր, անկեղծ, անզուսպ ուրախությունը՝ տեղական հնարավորությունների սահմաններում, կայացավ: Կառնավալի կազմակերպիչն Արմեն Սմբատյանն էր: Պատահական չէր, որ կառնավալը սկսվում էր բժշկական ինստիտուտի շրջակայքից, ուր շատ էր ուսանող երիտասարդությունը: Կառուցված ժամանակավոր բեմում ելույթ էին ունենում հայտնի երգիչները, նաև հյուր եկածները՝ Սոֆյա Ռոտարու, Վալերի Լեոնտև և ուրիշներ: Հսկայական ամբոխը՝ դիմակներ հագած և տիկնիկներ ձեռքներին, ուրախ երաժշտության հնչյունների ուղեկցությամբ, Աբովյան փողոցով իջնում էր մինչև հրապարակ: Ճանապարհի երկու կողմերում տեղ-տեղ տեղադրված էին փոքր բեմահարթակներ և բալագաններ, որտեղ երգում էին և ելույթ ունենում երգիծական ստեղծագործությունների կոմիկական կերպարները, այդ թվում՝ Թումանյանի հեքիաթների հերոսները:

Կառնավալն առաջին իսկ օրից արմատավորվեց, րնդունվեց հատկապես երիտասարդության կողմից: Հաջորդ տարի, արդեն գարնանից, ուսանողները նախապատրաստվում էին հոկտեմբերյան կառնավալին՝ պատրաստում էին կոստյումներ, դիմակներ, բեմադրական այլ իրեր: Որոշում ընդունվեց քաղաքում ստեղծել արհեստանոցներ՝ կառնավալին անհրաժեշտ իրեր պատրաստելու համար: Էրեբունի-Երևան տոնը, կառնավալի հետ միասին, հաստատուն կերպով մուտք գործեց մեր կենցաղ և դարձավ ավանդական: Այն գրավում էր նաև բազմաթիվ հյուրերի՝ սփյուռքից և Սովետական Միության այլ քաղաքներից, որոնց թվում շատ նշանավոր մարդկանց հետ ներկա է եղել նաև Վիլյամ Սարոյանը:

Ուրախալի է, որ տոնը շարունակվում է նաև ներկայումս, ճիշտ է, ոչ այնքան լայնորեն, ուրախ և բազմակողմանի: Փոխվել է նաև անվանումը՝ Երևանի տոն, թեև նախկին անվանումը՝ Էրեբունի-Երեան, ավելի գեղեցիկ էր և ավելի լավ էր արտահայտում պատմական հաջորդայնությունը: Սակայն դրանք արդեն մանրամասներ են: Գլխավորն այն է, որ ՀԿԿ Կենտկոմի 1983 թ. ապրիլի 26-ի որոշումը՝ Էրեբունի-Երևան ամենամյա տոնակատարության մասին, հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը թղթի վրա չմնաց: Տոնը կայացավ Սովետական Հայաստանում և ունեցավ իր բնականոն շարունակությունը նոր պայմաններում՝ անկախ Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում