Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի բնակիչ, 54-ամյա Արարատ Մելիքյանը, վարելով «Վազ 2106» մակնիշի 42 ԼՏ 233 համարանիշի ավտոմեքենան, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում բախվել է Զովունի գյուղի բնակիչ, 51-ամյա Թաթուլ Գևորգյանի վարած «Գազել» մակնիշի 2926 Լ համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով «Գազելը» շրջվել է: «Գազելի» վարորդ Թ. Գևորգյանն ու ուղևորներ՝ 4-ամյա Օլեգ Հովհաննիսյանը, 35-ամյա Թամարա Գասպարյանը, 54-ամյա Անահիտ Ավետիսյանը, 6-ամյա Նաիրի Սարգսյանը, 56-ամյա Գևորգ Բալյանը, 53-ամյա Լուսիկ Խլղաթյանը և 7-ամյա Անդրեյ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:











































