Բրյուսելցի քանդակագործը որոշել է նվեր անել Ժան-Կլոդ Վան Դամին: Նա մարտաֆիլմերի հերոսի մեծ երկրպագու է և որոշել է նրան հուշարձան կանգնեցնել, հաղորդում է ТСН-ը:
Աշխատանքները տևել են ընդամենը մեկ ամիս: Քանդակագործն անձամբ ծանոթ չէ դերասանին և ուղղորդվել է լուսանկարներով ու ֆիլմերով:
Վան Դամի հետ ցանկալի հանդիպումն ի վերջո կայացել է: Դերասանը եկել է քանդակագործի արվեստանոց` անձամբ շնորհակալություն հայտնելու նրան: Ժան-Կլոդն ասել է, որ զգացված է երկրպագուի սիրո այդպիսի արտահայտությունից:
Վան Դամի արձանը կտեղադրվի առևտրի կենտրոնում:









































