Իդլիբ նահանգի Ջիսր-էշ-Շուրգուր կիրճում մի քանի օր տևած մարտերից հետո Սիրիական ազատ բանակի խռովարարները կարողացել են գերի վերցնել 256 զինվորների և սպաների։ Այս մասին հաղորդում է քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Դամասկոսի ռազմական աղբյուրներն այս տվյալները չեն հաստատում: Նրանց տեղեկություններով` ռազմական բախումները շարունակվում են Վադի-Դայֆ բնակավայրում, իսկ ներկա դրությամբ՝ նաև Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա: Սիրիական օդային ուժերը կետային հարվածներ են հասցնում գրոհայինների դիրքերին:
Ընդհանուր առմամբ սիրիական զորքերը խռովարարների հետ մարտեր են մղում երկրի ինը շրջաններում:










































