Անշարժ գույքի շուկայում որոշակի ակտիվացում է նկատվում: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Կենտրոն անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը, ամառվա համեմատ թե՛ վաճառքի, թե՛ վարձակալության տեսակետից գործարքների թիվը մոտ 10%-ով ավելացել է, և շարունակում է վաճառքն ավելանալ: Օրինակ` եթե ամսական մոտ 80 հատ բնակարանի վաճառք էր լինում, հիմա՝ 90 հատ է:
Գ. Դանիելյանի խոսքով՝ շուկայի ակտիվացմանը նպաստում են Ռուսաստանից եկող հայերը, բանկերի կողմից հիպոթեկային վարկերի տրամադրումը:







































