Թուրքիան բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք կառնի իր ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Շաբաթ օրն այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն` մեկնաբանելով Սիրիայի հետ լարված հարաբերությունները։
«Եթե մեր սահմանը մեկ անգամ էլ խախտեն, ապա մենք անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնենք»,- նախարարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են հոկտեմբերի սկզբին՝ այն բանից հետո, երբ թուրքական Ակչակալ բնակավայր էր ընկել հարևան պետությունից արձակված ռումբը, որի հետևանքով զոհվել էր 5 մարդ, վիրավորվել՝ 11-ը:











































