Գերմանական լատվամիջոցների տեղեկացմամբ`«Լիվերպուլ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն պայքարում են ՊՍԺ-ի պաշտպան Դիեգո Լուգանոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Լուգանոն ֆրանսիական ակումբ է տեղափոխվել 2011-ի ամռանը, սակայն մեկնարկային մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն 12 անգամ:
Ուրուգվայի հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպանը, ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ն կլքի առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստի իրավունքները գնահատվում են 4 մլն եվրո:


































