Անհայտ 32-ամյա տղամարդը շաբաթ օրն ինքնասպանություն է գործել Բեռլինում՝ Ռեյխստագի շենքի մոտ: Տղամարդը սկզբում դանակը խրել է կուրծքը, իսկ այնուհետև իր վրա այրվող նյութ է լցրել և ինքնահրկիզվել:
Ինչպես պնդում են տեղի ոստիկանությունում, տղամարդու ինքնասպանության պատճառը քաղաքական բնույթ չունի, քանի որ նա գրություն է թողել, որում ասվում է, որ որոշել է հաշիվները փակել կյանքի հետ՝ անձնական խնդիրների պատճառով:









































