Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին որոշել էր աշխատանքից հեռացնել երկրի գլխավոր դատախազ Աբելմագիդ Մահմուդին։ Այս մասին հաղորդում էին տեղի լրատվամիջոցները:
Հիգշաբթի օրը նախագահի քարտուղարության պետը հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պաշտոնից հեռացրել է Մահմուդին և նրան նշանակել է Վատիկանում Եգիպտոսի դեսպան: Սակայն հաջորդ օրը Եգիպտոսի գլխավոր դատախազն ասել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը, հրաժարական տալ և կշարունակի իր պարտականությունները կատարել:
«Նախագահ Մուրսին պայմանավորվել է գլխավոր դատախազի հետ նրա ներկայիս պաշտոնում աշխատանքը շարունակելու վերաբերյալ»,- հաղորդում են լրատվամիջոցները` հղում կատարելով Եգիպտոսի կառավարության հայտարարությանը:









































