Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Եկել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության ժամանակը. Տիգրան Սարգսյան

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ֆորումի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ-ռուսական տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և այլք:

Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների մշակմանը:
«Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Քաղաքական և տնտեսական երկխոսություն է հաստատվել պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այսօր եկել է ավելի սերտ միջտարաշարջանային համագործակցության ժամանակը:

Մեր ֆորումի թեման է միջտարածաշրջանային երկխոսությունը: Կարծում եմ, որ միմյանցից սվորելու որոշ բաներ ունենք: Մեր երկրների տարաշրջանային իշխանությունների երկխոսությունը կարող է առաջարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն շրջանների զարգացմանը: Մենք պետք է մտածենք միջտարաշարջանային համագործակցության զարգացման մի շարք հատվածների ուղղությամբ: Պետք է ոչ միայն պահպանենք, այլև ամրապնդենք երկկողմ տեղեկատվական տարածությունը, դիտարկենք երկու երկրների տարածաշրջանային շուկաների առաջարկի և պահանջարկի տվյալների բազայի ստեղծումը՝ համապատասխան բիզնես առաջարկների և ծրագրերի ներկայացմամբ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է իրականացնել նաև մշտական դիտարկում շուկաներում առկա իրավիճակի վերաբերյալ և տվյալ ժամանակահատվածի համար ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ նվազագույնի հասցնելու բյուրոկրատական, նյութատեխնիկական և վարչական ռիսկերը, որոնք բխում են միջտարածաշրջանային համագործակցությունից:

Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 12-ին հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը: «Սա համակարգային փաստաթուղթ է, որում առկա են երկկողմ առևտրաշրջանառության և ներդրումային ծրագրերի հավակնոտ աճի տեմպեր, բացահայտվել են երկկողմ տնտեսական համագործակցության բոլոր ուղղությունները: Գտնում եմ, որ միջոցառումների մշակման և իրականացման գործում տարածաշրջանները պետք է ունենան ակտիվ մասնակցություն, ինչը կարող է լավ հարթակ հանդիսանալ հետագա երկխոսության համար: Մենք պետք է մեր երկխոսությունը հասցնենք պրակտիկ գործողությունների, ինչի արդյունքում անպայման կհասնենք այնպիսի արդյունքների, որոնք այդքան անհրաժեշտ են մեր քաղաքացիներին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության առաջնայնություններից մեկը տարածաշրջանային ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի, լոգիստիկ և կրթական կենտրոնների զարգացումն է: «Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքային պայմաններին: Այդ նպատակով սկսել ենք հստակ ծրագրերի իրականացում՝ տարածաշրջանային զարգացման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Գյումրիում ստեղծվում է Տեխնոպարկ, որին կհաջորդի Վանաձորը, Դիլիջանում կառուցվում է ֆինանսական և կրթական կենտրոն:
Մեր շրջաններն ունեն զբոսաշրջության զարգացման չօգտագործված հսկայական ներուժ: Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանների առողջարաններն աստիճանաբար վերածվում են լուրջ զբոսաշրջային կենտրոնների, որոնք պատրաստ են ընդունել Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ տարածաշրջանների տրանսպորտային հաղորդակցության ապահովումը պահանջում է ամենօրյա ուշադրություն, քանի որ այն միացնում է երկու երկրները, ստեղծում լավագույն հնարավորություններն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներուժի լիաժեք օգտագործումը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ զարգացումը նոր կապերի հաստատումն է: Մենք պետք է անցնենք զարգացման ճանապարհ՝ մեր տարածաշրջանների միջև առևտրային կապերի հաստատումից մինչև կոոպերացիոն կապերի ստեղծում և զարգացում՝ արդյունաբերական տարբեր ճյուղերի շրջանակում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման տեմպերն ու հնարավորությունները:

Համաժողովին մասնակցում են երկու երկրների կենտրոնական եւ տարածաշրջանային իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ռուսաստանի 13 սուբյեկտների, ինչպես նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները, բացի համաժողովի բուն աշխատանքներին մասնակցելուց, մարզերում հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ, տեղերում քննարկել փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի բոլոր մարզերից ևս պատվիրակություններ են մասնակցում միջոցառմանը:

Համաժողովի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր Վայոց ձորի եւ ՌԴ Արխանգելսկի մարզերի, Լոռու մարզի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում