Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտնվել է գայթակղիչ իրավիճակում: Զբոսաշրջիկներով լի ավտոբուսը, որ ուղևորվելիս է եղել դեպի Beverly Hills, պատահական հանդիպել է Դևիդ Բեքհեմին, որն այդ պահին հագած է եղել միայն անդրավարտիք: Անգլիացի խաղացողն անմիջապես թաքնվել է ծառի ետևում:
Ակնառու էր, որ Բեքհեմն անհարմար է զգում, սակայն հանդիպումն ինչ-որ չափով հրապուրիչ է եղել, հրապուրիչ հատկապես գեղեցիկ սեռի համար:










































