Irib News-ի փոխանցմամբ`այս տարվա առաջին ինը ամիսներին Իրանի տարածքով բեռների տարանցման ծավալը կազմել է մոտ 6 միլիոն տոննա: Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի ու ճանապարհների տեխնիկական սպասարկման կազմակերպության ղեկավար Շահրիյար Էֆենդիզադեն:
Վերջինիս խոսքերով` ապրանքերի 92 տոկոսը փոխադրվել է ավտոճանապարհներով, իսկ մնացյալ մասը` երկաթուղային ճանապարհներով. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Իրանի տարածքով տարանցումն աճել է 25 տոկոսով:
Պլանավորված է մինչև ընթացիկ տարեվերջ (հաջորդ տարվա մարտի վերջ) բեռների տարանցման ծավալը հասցնել 12 միլիոն տոննայի: Վերջին 3 տարիներին Իրանի տարածքով տարանցումն աճել է 75 տոկոսով»:







































