Tuesday, 30 06 2026
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով

Հայաստանում ընդդիմադիր ուժերը գնում են տրոհման ճանապարհով. Ա. Մելիքյան

Հայաստանում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել` ընդդիմադիր ուժերը գնում են տրոհման ճանապարհով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` հիշեցնելով, որ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նույնպես տարաձայնություններ ունեն:

Արման Մելիքյանն արձանագրեց, որ այսօր խորհրդարանում իշխանություններին դեմ առավել ազդեցիկ ուժը նախկինում կոալիցիայի մաս կազմած ԲՀԿ-ն է: Մյուս կողմից, նրա խոսքով, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ստորագրելով նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ պարտավորագիրը, դեռևս հակառակի մասին հայտարարություն չի արել: Արման Մելիքյանի խոսքով` նախկինում ընդդիմադիր կեցվածք ունեցած կուսակցությունները սպառել են իրենց ռեսուրսները, ընդունելով ընտրությունների արդյունքները` գլխիկոր հայտնվել են խորհրդարանում:

Իրավիճակն, ըստ Մելիքյանի, այնպիսին է, որ մյուս ուժերը ԲՀԿ-ին դիտարկում են որպես ավագ եղբայր: Մյուս կողմից, բանախոսի դիտարկմամբ, ԲՀԿ-ն քաղաքական երանգների տեսանկյունից իշխող կոալիցիայից չի տարբերվում: «Այն, որ իշխանական թևը ճեղքվեց, բաժանվեց երկու մասի, չի նշանակում, որ իշխանությունից ազատված ուժը քաղաքական նոր որակ է ձեռք բերել»,- նշեց նա:

Նախագահական ընտրություններում գործող իշխանության թեկնածուն` Սերժ Սարգսյանը, Արման Մելիքյանի կարծիքով, լավագույն դիրքերում է:

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, իշխանական վերնախավի ցուցադրական փորձերը` հավատացնելու, թե պատրաստ են գնալ կտրուկ փոփոխությունների ճանապարհով, կադրային ջարդ անել, ըստ բանախոսի, անարդյունք կլինի, քանի որ «ոչ թե ձուկն են գլխից բռնել, այլ գործն են սխալ բռնել»: Ա. Մելիքյանը կարծում է, որ այս իշխանությունները էական փոփոխությունների ընդունակ չեն:

Նրա խոսքով` գործող իշխանությունը պետք ունենա արժանի հակառակորդ, որը կկարողանա ստանալ ժողովրդի քվեն: «Ընդդիմության այս որակի պարագայում, չեմ գտնում, թե ընդդիմության թեկնածուն կկարողանա հաղթել գործող իշխանությանը: Ընդդիմության մեջ չափից շատ են նեղացածությունն ու փոխադարձ մեղադրանքները»,- ասաց նա: Արման Մելիքյանի խոսքով` այս պայմաններում դժվար թե ընդդիմության անդամներից մեկը կարողանա միասնական թեկնածու լինել: Միակ ելքը կոնսենսուսային տարբերակով ընդդիմության թեկնածու ընտրելն է: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Վարդան Օսկանյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը, ո՛չ էլ Դաշնակցությունը, Արման Մելիքյանի խոսքով, միանձնյա չեն կարողանա որևէ բան անել և չունեն այն թեկնածուն, որն ընդունելի կլինի ժողովրդի համար:

Անդրադառնալով Վրաստանում կատարված իշխանափոխությանը` նա նշեց, որ «Վրացական երազանքի» հաղթանակը մեկ օրում չծնվեց, և չպետք է այն պարզունակ հաղթանակ անվանել: Միաժամանակ, նրա համոզմամբ, Հայաստանում այսօր նույնը կրկնելու նախադրյալներ չկան, քանի որ հայկական քաղաքական վերնախավը` և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, դեռ պատրաստ չեն դրան: Մյուս կողմից` եթե Վրաստանը Սաակաշվիլիի օրոք ռուսական գերիշխանության տիրույթից դուրս է եկել, Հայաստանը այդ վիճակում չէ: Հետևաբար, ըստ Արման Մելիքյանի, դա բարդացնելու է վրացական մոդելի հիմնումը Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում