Նավթի համաշխարհային գները նվազել են. Հյուսիսծովային brent-ի գինը նվազել է մեկ դոլարով, ամերիկյան light sweet-ը՝ 20 ցենտով: Դրա հիմնական պատճառը Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումն է, որի համաձայն նավթի պահանջարկն ավելի քիչ կլինի, քան սպասվում էր:
Ֆոնդային շուկաները փակվել են տարբեր կերպ. ԱՄՆ-ում ինդեքսները գրեթե չեն փոխվել: Սակայն ընդհանուր առմամբ Ուոլ Սթրիթի համար այս շաբաթն ամենավատն էր 4 ամսվա մեջ:











































