Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է Սան Մարինոյի ընտրանու հանդեպ տարած հաղթանակը:
«Մենք բավական պահեր ստեղծեցինք: Որոշ դեպքերում Սան Մարինոյի հավաքականի դարպասապահը փրկեց իր թիմին, որոշ դեպքերում էլ մենք անփույթ գործեցինք:
Հեշտ չէ խաղալ, երբ մրցակիցդ 10 կամ 11 ֆուտբոլիստով պաշտպանվում է: Բավական բարդ է նման պարագայում ճեղքել պաշտպանությունը: Այս պայմաններում հինգ գոլը լավ ցուցանիշ է:
Այն, որ ես հավաքականի լավագույն ռմբարկուների մրցապայքարում բարձրացա հինգրերորդ հորիզոնականը, մեծ պատիվ է: Ինձնից առաջ պարզապես անմեկնելի ֆուտբոլիստներ են: Սակայն ես ընդամենը 26 տարեկան եմ ու ուզում եմ էլ ավելի շատ գոլեր խփել»,- BBC-ն փոխանցում է Ռունիի խոսքերը:







































