Saturday, 04 07 2026
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Ռուս տիեզերագնացները Տարոն Մարգարյանին նվիրել են տիեզերքից արված Երևանի լուսանկարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին և Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հյուրերին ուղեկցել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրերին` մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը երևանցիների հետ միասին նշելու նրանց ցանկության համար և հավելել, որ հյուրընկալ Երևանի դռները միշտ բաց են բոլոր բարեկամների առջև: «Մեր քաղաքի տոնը մեզ հետ նշելու ձեր ցանկությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ դուք Երևանի իսկական բարեկամներ եք: Եվ որպես Երևանի քաղաքապետ վստահեցնում եմ, որ հատկապես այս առիթով Երևանում ձեր անցկացրած օրերը դեռ երկար կմնա ձեր հուշերում ու, համոզված եմ, այնքան կսիրեք Երևանը, որ այսուհետ ավելի հաճախ կայցելեք մեր հյուրընկալ քաղաք:» – նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարի խոսքերի համար, Ալեքսանդր Իվանչենկովը և Սերգեյ Տրեշչովը անկեղծորեն խոստովանել են, որ մեկ օր է, ինչ Երևանում են ու արդեն հասցրել են սիրել Հայաստանի մայրաքաղաքը: «Ձեր քաղաքն իսկապես հրաշք է պարոն քաղաքապետ և Դուք իրոք հպարտանալու իրավունք ունեք: Մեր այստեղ գտնվելու մեկ օրն էլ բավարար էր զգալու և հասկանալու այն ջերմությունն ու բարությունը, որն իսկապես առկա է Ձեր հիասքանչ քաղաքում: Իսկ գիշերային Երևանով մենք ուղղակի հիացած ենք ու վստահաբար կարող ենք ասել, որ մենք արդեն իսկ սիրում ենք Երևանը:» – նշել են հյուրերն ու հավելել, որ այս այցը հաստատ վերջինը չի լինելու:

Այնուհետ, օգտվելով առիթից, հյուրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանին են նվիրել տիեզերքից կատարված Երևան քաղաքի լուսանկարը և վստահեցրել, որ այսուհետ տիեզերքից Երևանին նայելիս այլևս ընդմիշտ հոգով զգալու են այն ջերմությունը, որը տվել է նրանց Հայոց հնամենի մայրաքաղաքը:

Շնորհակալություն հայտնելով աննախադեպ նվերի և ջերմ խոսքերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է, հնարավորության դեպքում, տիեզերք տանել Երևանի խորհրդանիշերով զարդարված հուշանվեր-հարթաքանդակը, ապա վերադարձնել այն ու նվիրել Երևանի պատմության թանգարանին: Տիեզերագնացները խոստացել են անել դա հենց առաջիկա թռիչքի ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Ալեքսանդր Իվանչենկովը և Սերգեյ Տրեշչովը պարբերաբար կայցելեն Երևան ու այդ այցերի շրջանակում նաև հանդիպումներ կունենան երևանյան դպրոցների աշակերտների և տեխնիկական բուհերի ուսանողների հետ: Հյուրերը խոստացել են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել և կյանքի կոչել քաղաքապետի առաջարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում