Անհայտ հիվանդությունից, որն արդեն ճարպակալման վիրուս են կոչում, 28-ամյա չինացին գիրացել է չորս անգամ` ասվում է ТСН-ի տեսանյութում:
Միայն վերջին երեք շաբաթվա ընթացքում նրա քաշն ավելացել է 30 կիլոգրամով: Ներկայումս Հաո Կունբաոյի քաշը 220 կգ է, նա արդեն չի կարողանում քայլել:
Երիտասարդին կյանքի վերադարձնել կփորձեն Շանհայի բժիշկները. նրանք կհետազոտեն հիվանդին և կփորձեն բուժել նրան, որն առայժմ չեն կարողանում ախտորոշել:





































