Thursday, 16 05 2024
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ

Թուրքիայում ՏԻՄ վաղաժամ ընտրությունների հարցը կարող է դրվել հանրաքվեի

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանը երեկ մի քանի օրվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ անդրադարձել է 2013թ. հոկտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վաղաժամ ընտրությունների անցկացման խնդրին, ինչի համար անհրաժեշտ է ուղղումներ կատարել երկրի Սահմանադրության մեջ:

Այս անգամ 550 հոգանոց մեջլիսում սահմանադրական ուղղումների օգտին քվեարկել է 360 պատգամավոր, որոնք ներկայացնում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ): Սակայն սահմանադրական ուղղումների հաստատման համար անհրաժեշտ էր, որ քվեարկեր պատգամավորների 2/3-ը` 367 պատգամավոր:

Ստեղծված իրավիճակում ՏԻՄ վաղաժամ ընտրություններ անցկացնելու համար սահմանադրական ուղղումների առաջարկը ներկայացվելու է նախագահ Աբդուլլահ Գյուլին, որը գործելու երկու տարբերակ ունի: Նախագահը կա’մ կարող է այդ հարցը դնել հանրաքվեի, կա’մ էլ այն հետ ուղարկել խորհրդարան:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն 2014 թվականի մարտի 29-ին, սակայն Էրդողանը ցանկանում է դրանք անցկացնել 2013 թվականի աշնանը, քանի որ գտնում է, որ նպատակահարմար չէ մեկ տարում երկու ընտրություն անցկացնելը (2014 թվականի օգոստոսին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ):

Բացի այդ, Էրդողանի կարծիքով` եթե ՏԻՄ ընտրությունները չանցկացվեն վաղաժամ, ապա ձմեռային պայմաններում շատ դժվար կլինի նախընտրական քարոզարշավ իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում