Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն Ուրուգվայի ընտրանու հետ սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումից հետո նշել է, որ իրենք շատ լավ խաղ ցուցադրեցին: Այս մասին հայտնում են արգենտինական լրատվամիջոցները:
«Մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք: Բնականաբար, երկրպագուները մեծ հույսեր են կապում մեր թիմի հետ: Սակայն նախ անհրաժեշտ է նվաճել Մունդիալի ուղեգիրը:
Լիոնել Մեսսիի մասին կարող եմ ասել, որ նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Նա հիանալի գոլեր է հեղինակում: Նշեմ, որ ես, Մեսսին և Անխել դի Մարիան հիանալի ենք զգում խաղադաշտում»,- ասել է Ագուերոն:









































