Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Թուրքիա կատարած այցի արդյունքում երկու երկրների գործարար շրջանակների միջև 1 մլրդ դոլարի 15 պայմանագիր է ստորագրվել: Այս մասին հաղորդում է Kaznex Invest-ը:
Փաստաթղթերի ստորագրումը Ստամբուլում տեղի է ունեցել նախօրեին` բիզնես-ֆորումի շրջանակներում, և կայացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ:
«Ընդհանուր առմամբ Ղազախստանի ներդրումային համագործակցությունը Թուրքիայի հետ կարող է հասնել 3 մլրդ դոլարի: Այս տարվա մայիսին Աստանայում տեղի ունեցած ֆորումի և Ստամբուլի բիզնես-ֆորումի շրջանակներում արդեն ստորագրվել է 2 մլրդ դոլարի համաձայնագիր»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ:










































